Արտամարմնային բեղմանվորման հետ կապված բժշկական ռիսկերը
Արտամարմնային բեղմանվորման հետ կապված բժշկական ռիսկերը Արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) բժշկական ռիսկերը կախված են բուժման փուլից և կնոջ օրգանիզմի անհատական առանձնահատկություններից:
Ձվարանների գերխթանման համախտանիշ (ՁԳՀ)
Ցիկլի խթանման փուլում առավել տարածված ռիսկերից է ձվարանների գերխթանման համախտանիշը։ Այն առաջանում է հորմոնային թերապիայի նկատմամբ ձվարանների չափազանց ուժեղ արձագանքի արդյունքում, երբ զարգանում են բազմաթիվ ֆոլիկուլներ և արյան մեջ բարձրանում է էստրոգենի մակարդակը։
- Թեթև դեպքերը կազմում են մոտ 30%։
- Միջին մակարդակով ուղեկցվում է որովայնում հեղուկի կուտակումով և որովայնային ցավերով։
- Ծանր դեպքերը (1–2%) պահանջում են հոսպիտալացում և հատուկ բուժում։
Ժամանակակից խթանման պրոտոկոլների շնորհիվ մեր կլինիկայում այս համախտանիշը գրեթե չի հանդիպում։
Ձվարանի մեծացում և ոլորում
Պունկցիայից հետո ձվարանները մնում են խոշորացած։ Հնարավոր է նաև ձվարանի ոլորում, որը ուղեկցվում է սուր ցավով և պահանջում է շտապ վիրահատական միջամտություն։
Էմբրիոնների տեղադրումից հետո ռիսկեր
Հղիությունից հետո խորհուրդ է տրվում.
- խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,
- սեռական կյանքից զերծ մնալ առաջին երկու ամիսներին,
- ուշադիր լինել ինքնազգացողությանը։
Ձվարանների պունկցիա
Այն կատարվում է անզգայացման պայմաններում և ունի փոքր վիրահատություններին բնորոշ ռիսկեր.
- արյունահոսություն,
- բորբոքային պրոցեսներ,
- հարակից օրգանների վնասում։
Հղիություն և ծննդաբերություն ԱՄԲ-ից հետո
Բազմապտուղ հղիությունները պահանջում են հատուկ ուշադրություն։ Երկու և ավելի երեխաներ ունենալը կարող է մեծացնել վաղ ծննդաբերության, նյարդաբանական խնդիրների և նորածնային ինտենսիվ խնամքի անհրաժեշտության ռիսկերը։
Առաջին եռամսյակի ռիսկերը
Արյունային արտադրությունները կարող են վկայել վիժման կամ արտարգանդային հղիության վտանգի մասին։ Ինքնուրույն դեղորայքի դադարեցումը խիստ արգելվում է։
Գենետիկական և ուռուցքային ռիսկեր
Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱՄԲ-ն չի մեծացնում քաղցկեղի կամ բնածին արատների ռիսկը։ Բայց ԻՔՍԻ-ի դեպքում հնարավոր է հոր գենետիկական խնդիրների փոխանցման հավանականություն։
Էմոցիոնալ և ֆինանսական կողմեր
ԱՄԲ-ն հաճախ ուղեկցվում է բարձր սթրեսով։ Հնարավոր են.
- անհանգստություն,
- դեպրեսիա,
- մենակության զգացում,
- հիասթափություն անհաջողության դեպքում։
Կարևոր է ընտանիքի աջակցությունը և ցանկության դեպքում՝ մասնագիտացած հոգեբանի օգնությունը։