Դարձեք նոր կյանքի ստեղծման կարևոր ճանապարհի մի մասը։ Մեր կլինիկան հրավիրում է ձվաբջջի և սերմնաբջջի դոնորների՝ օգնելու այն մարդկանց, ովքեր երազում են ծնող դառնալ։

×
Ընտրեք քաղաքը
Երկ-Ուրբ 09:00-17:30, Շբթ 09:00-14:00
Հասմիկ Սեդրակյան Ռեպրոդուկտոլոգ

Հասմիկ Սեդրակյան

Բժիշկ Հասմիկ Սեդրակյանը մանկաբարձության և գինեկոլոգիայի, վերարտադրողական բժշկության և անպտղության բուժման ոլորտների մասնագետ է։

Մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են ձվարանների խթանման ժամանակակից պրոտոկոլների վարումը, ձվարանների տրանսվագինալ պունկցիան, սաղմի տեղադրումը, ներարգանդային սերմնավորումը (IUI), վերարտադրողական էնդոկրինոլոգիան և անպտղության բուժումը։

2005–2011 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ 2011–2013 թվականներին Մոսկվայում անցել է կլինիկական օրդինատուրա մանկաբարձության և գինեկոլոգիայի մասնագիտությամբ՝ Վ. Ի. Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնում։ Աշխատել է «Իգնացիա» պոլիկլինիկայում (2014–2015 թթ.), «Վարդանանց» բժշկական կենտրոնում (2015–2017 թթ.) և «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերարտադրողական բժշկության բաժանմունքում՝ որպես գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ (2017–2026 թթ.) և բաժանմունքի ղեկավար (2025–2026 թթ.)։ 2024 թվականից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի հետբուհական ամբիոնի ասիստենտ է։ Մասնակցել է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների, գինեկոլոգիայում ուլտրաձայնային հետազոտության, բուժհաստատությունների կառավարման և օնկոֆերտիլության մասնագիտական դասընթացների։

Մասնագիտական անդամակցություն՝ Մարդու վերարտադրության և սաղմնաբանության եվրոպական միություն (ESHRE)։ Ընդունելության լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։