Արմինե Մկրտչյան
Մանկաբարձ-գինեկոլոգ, բժիշկ-վերարտադրողաբան, գինեկոլոգիական ՈւՁՀ մասնագետ
Բժիշկ Արմինե Մկրտչյանը մասնագիտացած է մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ոլորտներում։ «Վիտրոմեդ» բժշկական կենտրոնում աշխատում է 2023 թվականից։
Նրա մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են գինեկոլոգիական խորհրդատվությունը, կանանց վերարտադրողական առողջության գնահատումը, անպտղության խնդիրների ախտորոշումն ու բուժման անհատական մոտեցումների ընտրությունը, ինչպես նաև օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները։
Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ գերազանցությամբ։ 2017–2021 թվականներին անցել է կլինիկական օրդինատուրա մանկաբարձության և գինեկոլոգիայի, իսկ 2021–2022 թվականներին՝ վերարտադրողական բժշկության և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ուղղություններով։ 2025 թվականին անցել է ուլտրաձայնային ախտորոշման վերապատրաստում։
Ընդունելության լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
