Գայանե Գյոզալյան
Մանկաբարձ-գինեկոլոգ
Բժիշկ Գայանե Գյոզալյանը մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ։ Նրա գործունեությունն ուղղված է կանանց վերարտադրողական առողջության պահպանմանը, գինեկոլոգիական խնդիրների ախտորոշմանն ու բուժմանը, ինչպես նաև հղիության վարմանը։
Մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը, դաշտանային ցիկլի խանգարումները, միոմաները, էնդոմետրիոզը, հղիության պլանավորումն ու հսկողությունը, այդ թվում՝ բարձր ռիսկային հղիությունների վարումը։
1997 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ 1997–2002 թվականներին մասնագիտական հետբուհական կրթություն է ստացել Առողջապահության ազգային ինստիտուտում՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի ուղղությամբ։
Ընդունելության լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
