Աստղիկ Ղաբուզյան
Մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողական բժշկության և ՈւՁՀ մասնագետ
Բժիշկ Աստղիկ Ղաբուգյանը մասնագիտացած է մանկաբարձության և գինեկոլոգիայի, վերարտադրողական բժշկության և ուլտրաձայնային ախտորոշման ոլորտներում։ Մասնագիտական գործունեությունը սկսել է 2024 թվականին։
Նրա մասնագիտական ուղղություններն են գինեկոլոգիական խորհրդատվությունը, պտղաբերության գնահատումը, հղիության պլանավորումը, անպտղության ախտորոշումն ու բուժումը, ինչպես նաև ուլտրաձայնային ախտորոշումը։
2022 թվականին գերազանցությամբ ավարտել է Ա. Ի. Եվդոկիմովի անվան Մոսկվայի պետական բժշկական և ստոմատոլոգիական համալսարանը։ 2024 թվականին գերազանցությամբ ավարտել է կլինիկական օրդինատուրան մանկաբարձության և գինեկոլոգիայի ուղղությամբ և մասնագիտացել ուլտրաձայնային ախտորոշման ոլորտում։ Անցել է նաև վերապատրաստումներ գինեկոլոգիական էնդոկրինոլոգիայի և ամբուլատոր գինեկոլոգիայի արդի հարցերի վերաբերյալ։
Ընդունելության լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
