Սյուզի Վարդանյան
Մանկաբարձ-գինեկոլոգ
Բժիշկ Սյուզի Վարդանյանը մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտի մասնագետ է։ Մասնագիտական գործունեությունը սկսել է 2020 թվականին, իսկ «Վիտրոմեդ» բժշկական կենտրոնում աշխատում է 2024 թվականից։
Նրա մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են կանանց վերարտադրողական առողջության գնահատումն ու պահպանումը, գինեկոլոգիական հիվանդությունների, դաշտանային ցիկլի խանգարումների, միոմաների և էնդոմետրիոզի ախտորոշումն ու բուժումը։
Զբաղվում է նաև նախահղիության խորհրդատվությամբ, հղիության հսկողությամբ, այդ թվում՝ բարձր ռիսկային հղիությունների վարմամբ, հակաբեղմնավորման հարցերով, կլիմակտերիկ շրջանի խնդիրներով և գինեկոլոգիական վարակների բուժմամբ։
Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։
Ընդունելության լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
